Category Archives: Ելք ստուգատես

Ընդարձակ և պարզ նախադասություններ

1 Անձրև է գալիս:

2Անին նկարում է:

3Երեխաները վազվզում են:

4Ծիծեռնակները ճախրում են:

5Ծառերը ծաղկել են:

1Վաղ առավոտյան հորդառատ անձրև է գլիս:

2Անին նկարում է գույնզգույն ծաղիկներ:

3Երեխաները վազվզում են անտառի բացատում:

4Ծիծեռնակները ճախրում են կապուտակ երկնքում:

5Այգում ծաղկել են մրգատու ծառերը:

Ես և դաշնամուրը

Իմ սիրելի երաժշտական գործիքը  դաշնամուրն է:Դաշնամուրը լարային գործիք է:Այն համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը:Նրան պետքն է նուրբ  օգտագործել:Դաշնամուրը ունի երկու կամ երեք ոտնակ,դաշնամուրի վրա գրեթե չեն օգտագործվում ծայրերում գտնվող երկու օկտավաները:Դաշնամուր անունը դրել է իտալացի կլավեսինահար Բարտոլոմեո Քրիստոֆորը 1709 թվականին:Դաշնամուրը կարող է օգտագործվել և մենակատարի,և նվագախմբի կողմից:Դաշնամուր նվագելուց պետք է՝ դաստակները ներքև չիջացնեն,պետք է մատների բարձիկներով նվագել և ձեռքերը այնպես պահել,ասես խնձոր լինի ափի մեջ:Ես երազում եմ հայտնի դաշնակահարուհի դառնամ:

Իմ սիրելի գիրքը

Իմ կարդացած հեքիաթներից ամենահետաքրքիրը Հանս Քրիստիան Անդերսոնի <<Լուցկիներով աղջիկը>>հեքիաթն է:Այն Ամանորի մասին ամենահուզիչ ու տխուր պատմություններից մեկն է:

Աղջիկն ուզում էր տաքանալ,ու ոչ ոք չգիտեր,թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել,ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին:

Այժմ ընթերցում եմ <<Հարրի Փոթեր>>գիրքը:Շատ հետաքրքիր ֆանտաստիկայի ժանրի գիրք է:Այնքան հետաքրքիր գիրք է,որ չեմ ուզում բաժանվել նրանից:

Խորհուրդ կտամ իմ ընկերներին նույն պես կարդալ այս գիրքը:Թե ինչու հենց այս գիրքը միայն կարող եմ ասել ,դու քեզ զգում ես գրքի հերոսներց մեկը:Ավելին կասեմ երբ ավարտեմ:Չնայած բոլորը ինձ ասում են,որ իմ համար դեռ շուտ է Հարրի Փոթեր կարդալը:Ես սիրում եմ նաև ռուսերեն հեքիաթներ կարդալ:

Ֆլեշմոբերի մասին

Ես շատ եմ սիրում մեր ամենամսյա ֆլեշմոբերը;Քանի որ ֆլեշմոբերը լինում են հիմնականում ուրբաթ օրերին,իսկ ես այդ օրերին լինում եմ տատիկիս տանը մենք միասին ենք լուծում:Տատիկս շատ լավ գիտի մաթեմաթիկա և ինձ շատ է օգնում:Բայց լինում են դեպքեր,որ միայնակ եմ լուծում:

Սուդոկու

Սուդոկու խաղը ներկայացնում է 9×9 չափի քառակուսի,որը բաժանված է 3×3 քառակուսիների:Քառակուսին ունի 81վանդակ:Պետք է ազատ վանդակներում տեղադրել 1-9թվերը այնպես,որ չհամընկնեն ոչ հորզոնական,ոչ ուղղահայաց:Այս խաղը զարգացնում է հիշողությունը:

Տրամաբանական խնդիր

Ամանով մեղրը կշռում է 500գրամ,իսկ նույն ամանով յուղը՝350գրամ:Ինչքան է կշռում դատարկ ամանը,եթե ամանում եղած յուղն առանձին երկու անգամ թեթև է այդ ամանում եղած մեղրից:

Լուծում՝ 1. 2×350=700

2. 700-500=200

3. 500-200=300

4. 350-200=150

Պատասխան՝ 200գ ամանի քաշը,300գ. մեղր,150գ յուղ

Վաղաշենում

Ես շատ էի հավանել Վաղաշենի վրանային ճամբարը,դրա համար ևս երկու անգամ գնացի:Այնտեղ ձեռք բերեցի նոր ընկերներ:Վերջին ճամբարս շատ լավն էր,քանի որ իմ դասընկերների հետ էի՝ Լիայի,Գագիկի,Դավիթի,Թամարայի և Մարկի:Ամեն օր մաքրում էինք Սևանի ափը,այնուհետև լողում,իսկ երեկոյան ցախ էինք հավաքում և խարույկ վառում,թեյում էինք և երգում:Այդ օրը շատ ուրախ էինք,քանի որ մեզ հյուր էին եկել ՝Տիար Բլեյանը,մեր շատ սիրելի ընկեր Արաքսը և ընկեր Շամիրամը:Ես շատ ուրախ եմ,որ սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում:Անհամբեր սպասում եմ մեր նոր եռորյա ճամբարներին:

2-րդ ճամբարս

Այս անգամ գնացի Արատես ընկեր Լիլիթի հետ,շատ եմ սիրում ընկեր Լիլիթին նա իմ դաստիրակն է եղել:Ես առանց մի րոպե մտածելու որոշեցի գնամ քանի որ ընկեր Լիլիթը ինձ իր աղջկա պես է սիրում:Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում:Այնտեղ այլ էր ամեն ինչ քնում էինք մի փոքրիկ տնակում,երեկոյան բոլորովս խաղում էինք,պարում և լավ ժամանակ անցկացնում:Առաջին անգամ Արատեսում ուսումնասիրեցի մեղուներին,այնքան հետաքրքիր էին աշխատում,որ մայրիկիս խնդրեցի մենքել մեղու պահենք:Արատեսիցել եկա լավ հուշերով,բայց այս ամառել նորից կգնամ:

Առաջին ճամբարս

Ես առաջին անգամ գանցի ճամբար,իմ շատ սիրելի ընկեր Աննայի հետ:Ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում:Մեր ճամբարի անունը Վաղաշեն է:Առաջին անգամն էր,որ պետքե գիշերեի վրանում ու առանց մայրիկիս:Բայց նախքան մեր քնելը մենք ցախ հավաքեցինք և երեկոյան խարույկ վառեցինք:Շատ հավես էր ամեն ինչ և ես գնացի քնելու:Մինչ ես քնած էի ինձ համար,բոլորը ինձ էին փնտրում,մտածում էին որ ես կորել եմ անտառում, հիմա ծիծաղով եմ հիշում,բայց երբեք ընկեր Աննայիս այդքան վախեցած չէի տեսել:Իմ առաջին ճամբարը երբեք չեմ մոռանա

Սուրբ Նեղուցի Վանք

Մենք դասարանով այս անգամ գնացինք Սուրբ Նեղուցի Վանք:Շատ հետաքրքիր ճանապարհորդություն էր:Ավտոբուսը կանգնեց սարի տակ և մենք ոտքով երգելով բարձրանում էինք սարը:Վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում:Կոտայքի մարզում,Արզական գյուղում:Մենք ուսումնասիրեցինք խաչքարերը և պարզեցինք,որ այնտեղ 178 խաչքար կար:Այնտեղ նախաճաշեցինք,երգեցինք ազգային երգեր,արտասանեցինք <<ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ>> բանաստեղծությունը:Լավ հուշերով վերադարձանք դպրոց: