Category Archives: հայրենա գիտությում

Կիլիկիայի հայոց պետությունը

Posted on 17 Ապրիլի, 2024

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Advertisement

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։ Ռուբեն իշխանի կողմից:
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը: Գագիկ եկրորդը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին: Բյուզանդացիների կողմից
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը: 1080ապստամբեց բյուզանդացիների
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։1198թ. հունվարի 6:
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը: Սիսը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում: Հայերեն, Ֆրանսերեն, Հուներեն, և այլ լեզուներ

Արտաշեսյաններ

 20 Մարտի, 2024

Tigranes_the_Great

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու ա

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Մոնթե Մելքոնյան

Մոնթե անունը եկել է ՍողոՄՈն Թեհրելյան անվան վերջի 3 և ազգանվան սկզբի 2 տառերից։

Մոնթեն ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան՝ իր պապերի ծննդավայրը։22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։Մոնթեն գրել է <<Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Մ. Մելքոնյանը մասնակցել է Հայաստանի Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ։

Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Հայաստանի պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից։

Այվազովսկու թանգարանի մասին

Մենք ամսի 22 գնացել էինք Այվազովսկու թանգաարանը մենք տեսանք Այվազովսկու ծովանկարները: Նաև տեսել ենք հին թագավորոկան նկարներ, եկեղացական նկարներ և նվագեցինք դաշնամուր: Նաև գնացինք պաղպաղակ ուտելու նստեցինք լավ ժամանակ ացկացրեցինք:

Իմ 7 հրաշալիքները

Քանի որ ես Հայաստանից շատ քիչ եմ դուրս եկել դրա համար իմ հրաշալիքները իմ երկրում են։Իմ 7հրաշալիքներն են` Հաղպատ,Սանահին, փտռջԳութանասար,Ջերմուկի ջրվեժը, Հայրավանք,Խոր Վիրապ և Հրեշտակների Ձոր

Հաղպատ-Հայկական առաքելական վանական խոշոր համալիր է,Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Կառուցվել է`10-րդ դարում։

Սանահին-Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում։հիմնադրված է 10-րդ դարում։Սանահին նշանակում է սա նրանից կամ հին կաթսա։

Գութանասար- Հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզում։ Բարձրությունը 2299,6 մ է։Պարունակում է պեռլիտի և Պենզայի պաշարներ։

Ջերմուկի ջրվեժը- Ջրվեժը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում`Ջերմուկ քաղաքում։Սկզբնավորում է աղբյուրներից,մոտ 68մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում է Արփա գետ։

Հայրավանք-Հայր Հովհաննու վանք,Հայաստանի Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում Սևանա լճի ափին։Կառուցվել է 9-րդ դարում։

DCIM\101MEDIA\DJI_0073.JPG

Խոր Վիրապ -Խոր Վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան,17-րդ դարի վանք-ամրոց։Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից` կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։

Հրեշտակների Ձոր-Հրեշտակների Ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Դաշտաքար գյուղում։ Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ։

Աշխարհի 7 հրաշալիքները

2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ՝ Պետրան, Չինական մեծ պարիսպը, Հռոմի Կոլիզեումը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալ դամբարանը և Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում։ Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ։

Պետրա

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամ ժայռերի մեջ։ Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ։

Չինական մեծ պարիսպ

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թվական) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը։

Կոլիզեում

Կոլիզեումը հին հռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50 հզ տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։ Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։

Չիչեն-Իցա

Չիչեն-Իցա քաղաքը Մեքսիկայի Յուկատան թերակղզում է, եղել է մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Հիմնադրվել է հավանաբար 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թվականին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունների զորքերը։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 մարզադաշտ և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։

Մաչու-Պիկչու

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»։ Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.։ Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր։ 1911 թվականին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յեյլի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը։

Թաջ Մահալ

Թաջ Մահալը (հայերեն՝ Թագի պալատ) Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–1652 թվականներին՝ Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ։ 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով։

Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է։

Արամ

փոքր մհերի ամուսնսնում է ունենում է մի որդի անունը Արամ որը շատ խելացի տղա է լինում և ուժեղ էր : Որ նա մեծանում է ամուսննա է մի գեղեցիկ աղջկա հետ:որի անունը Թամար էր: նրանք ունենում են մի տղա և մի աղջիկ:

նրանց անունը Դավիթէ և Ալիսա: Դավիթ և Ալիսա խելացի աղջիկ էին ու տղա և նրանք շատ գեղեցիկ են:

Դավիթը սիրում է լիքը գրքեր կարդալ բասկեբոլ խախալ սիրում է ուտել մրգեր և բանջարեղեն:

Ալիսան շատ է սիրու գրել և կարդալ նա սիրում է խախալ իր տիկնիկներով սիրում է ուտել օգտակար բաներ: