Թուխ Մանուկ

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ 

1 thought on “Թուխ Մանուկ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *