Category Archives: Ելք ստուգատես

Ջրվեժի անտառապարկում

Երեկ մենք գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ:Այնտեղ սահեցինք սահնակներով,պատրաստեցինք ձնեմարդ և խաղացինք ձնագնդիկ:Շատ լավ ժամանակ անցկացրինք այնտեղ,ճաշեցինք,թեյեցինք:

ՈՒրախ և մի փոքրել սառած վերադարձանք դպրոց:

Ազգային խաղեր,քաղաքային քայլք

Մենք մեր սիրելի դասարանով զբոսնում էինք Երանում:Առաջինը գնացինք Հանրապետության հրապարակ,որտեղ տեսանք գեղեցիկ երգող շատրվաններ,որից հետո գնացինք այգի:Որտեղ խաղացինք ազգային խաղեր,երգեցինք և պարեցինք:

Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները

Դասարանով գնացինք Խամաճիկների թատրոն <<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>>դիտելու:Խամաճիկների թատրոնը նախատեսված է փոքրերի և մեծերի համար:Ես առաջին անգամ էի գնում:Ինձ ամեն ինչ հետաքրքիր էր,ես շատ ուշադիր դիտում էի:

Կոմիտասի թանգարան ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է:Կոմիտասի թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում:Մենք այնտեղ տեսանք նրա դաշնամուրը,կճուճը,տոմսերը և շատ հին իրեր,որ պատկանում էին Կոմիտասին:Երբ մեծանամ նորից կգնամ:

Պլանետարիում

Անհամբեր սպասում էի,թե երբ պետք է գնաինք Պլանետարիում:Մենք այնտեղ դիտեցինք տիեզերքի ծագման,աստղերի և մոլորակների ձևավորման մասին ֆիլմ:Այնտեղ ուրիշ տեղերի նման չէր,մենք պարկել էինք փափուկ պարկ-աթոռների վրա և հիանում էինք աստղերի գեղեցկությամբ:

Թուխ Մանուկ

Մենք գնացել էինք Ապարան Թուխ Մանուկ եկեղեցի:Ես շատ ուրախ էի, քանի որ ինձ հետ էին իմ ընկերուհիները:Շատ դժվարությամբ էինք բարձրանում:Եկեղեցու բակում շատ խաչքարեր կաին:Եկեղեցու ներսում երգեցինք հոգևոր երգեր:Ընկեր Արաքսը եկեղեցու բակում պատմում էր ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ եկեղեցու պատմությունը,այնուհետև երեք անգամ պտտվեցինք եկեղեցու կողքը:Հոգնած բայց լավ հուշերով վերադարձանք տուն:Անհամբեր կսպասեմ մեր հաջորդ ճամփոսրդությանը: