Daily Archives: April 19, 2024

Ընձուղտներ

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։Ընձուղտները ապրում են Աֆրիկայում կամ կենդանաբանական այգիներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։Եթե ընձուղտի վրայի խալերը մուք գույնի է դա նշանակում է որա ընձուղտը մեծ տարիքի է, իսկ եթե բաց է դա նշանակում է որ նա փոքր է:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։օրվա մեծ մասը անցկացնում են խոտ ուտելով 16-ից 20 ժամ
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա․․․հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,․․․․․

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։ Բարին որ չլիներ,չարն աշխարհը կքանդեր: Գործը վաղվան մնաց,իմացիր՝ կորավ-գնաց:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր վեց,տասնվեց,քսան,երեսուն հինգ

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր զվարճալի-ուրախալի,անխնա-դաժան,նվագել-կատարել

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
մարդմանկապարտեզփոքրիկ
ձայնընձուղտանխնա
բույսհյութող
ջուր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

․․․հրաշք այգի

․հավատարիմ․․․ կենդանի

․․բարի․ ընձուղտ

․․ազնիվ․ մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
  2. Բացատրի՛ր «կրակի հետ խաղալ» և «ձեռք քաշել» դարձվածքները։ «կրակ» կամ «ձեռք» բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր Կրակի հետ խաղալ -Վտանգավոր քայլ կատարել: Ձեռք քաշել-Հրաժարվել; Ձեռք բռնել-Օգնել ; Կրակ դառնալ-Շիկնել:

Ինքնաստուգման հարցեր

1)Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը

4

5

7

6

2)Գտիր ամենափոքր  քառանիշ  և ամենամեծ  հնգանիշ թվերի գումարը։

10999

10100

100999

101000

3)Ինչպե՞ս  կփոխվի տարբերությունը, եթե նվազելին և հանելին միաժամանակ  մեծացնենք  8-ով։

կմեծանա 8–ով

կմեծանա  16-ով

կփոքրանա 8-ով

կփոքրանա  16-ով

կմնա անփոփոխ

4)Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ անհավասարություն․                                                                                                                          8 կմ 30 դմ > 8 կմ  *մ

2

6

8

3

5)   Հավասարակողմ  եռանկյան   պարագիծը հավասար 120 սմ է։                                    Գտիր եռանկյան  կողմի երկարությունը։

30 սմ

40 սմ

60 սմ

12 սմ

6)Երկնիշ  թվերի քանակը  միանիշ  թվերի քանակից  քանիսով է ավելի։

70

71

80

81

7) Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է  240000 մ-ը կիլոմետրերով

24 կմ

240000000 կմ

2400 կմ

240 կմ

8)  Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում  է  3/8 օրը ժամերով․

3 ժ

9 ժ

38 ժ

6 ժ

9)Ո՞րքանով կփոքրանա 34503 թիվը, եթե նրա գրության  հազարավորը  փոխարինենք 0-ով։

30000-ով

4503-ով

4000-ով

503-ով

10) Տուփում  կան  7 կարմիր, 10 կանաչ և 13 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։ 29

11)  Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

12) Հաշվիր   250•70-720։3+625  արտահայտության արժեքը։ 250×70=17500 17.500-720=16780 16870:3=260 260+625=885

13) Թվի 1/5 մասը հավասար է 30-ի։ Գտիր այդ թիվը։ 5:30=6 6×1=6

14)Տրված թվերից հետո գրիր ևս մեկ  թիվ ըստ օրինա չափության։3,6,9,15, 24,․․․

15)Բեկյալի օղակների երկարություններն են՝ 13 սմ, 6 սմ,            11 սմ, 24 սմ։ Գտիր բեկյալի երկարությունը։

16)Լրացրուբաց թողնված բառը(բառերը)։ Եթե կոտորակի համարիչը  փոքր է հայտարարից, ապա այդպիսի կոտորակն անվանում են  ․․․․․  կոտորակ։

17)Ուղղանկյան երկարությունը 26 սմ է, որը 6-ով մեծ է լայնությունից։ Գտիր ուղղանկյան պարագիծը։