Ինչքան աշխարհը սիրես

Եղիշե Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ւ բացատրի՛ր բառարանի օգնությամբ: հրճվանք-Հոգեկան մեծ բավականություն, ցնծություն, մեծ ուրախություն:
  2. Դուրս գրի՛ր այս բանաստեղծության գաղափարն արտահայտղ տողերը:
  3. Շարունակի՛ր միտքը: Ինչքան աշխարհը սիրես…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *