Daily Archives: March 9, 2024

Առյուծ

d8a7d984d8a3d8b3d8af-d981d98a-d8a7d984d985d986d8a7d985

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում: Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է: Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով: Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:  Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում
  • անապատներում
  • դաշտավայրերում

2. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

  • 500 կգ
  • 1 տոննա
  • 250 կգ
  • 25 կգ

3. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:

4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ  էգեր:

5. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

  Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին: Ես իմացա որ առյուծները 250կգ. են,որ առյուծները խմբերով են աշխատում նաև իմացա,որ նրանք շատ փոքրիկ ձաքեր են ունենում:

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ շատ փոքր-հսկա թույլ-ուժեղ գեղեցիկ-տգեղ:

8. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: 25-ից. 30տարի:

9. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր  երկու բառ։

Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • թիվ
  • առարկա
  • գործողություն
  • հատկանիշ