Նախադասության տեսակներն ըստ արտասանության երանգի

Ըստ արտասանության երանգի նախադասությունները լինում են պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Նախադասություններ կան, որոնցով ինչ-որ բան են պատմում: Դրանք պատմողական նախադասություններ են:

Օրինակ՝ Զուգվել են կրկին անտառ ու այգի: Թռչունները երամ-երամ մեր աշխարհից հեռացան:

Նախադասություններ էլ կան, որոնցով ինչ-որ բան են հարցնում: Դրանք հարցական նախադասություններ են: Հարցում արտահայտող բառի վրա դրվում է հարցական նշան (՞): Հարցական նշանը դրվում է բառի այն ձայնավորի վրա, որտեղ հարց տալիս բարձրանում է ձայնի ելևէջը: Սովորաբար դա լինում է բառի վերջին վանկի ձայնավորը՝ ինչո՞ւ, իսկապե՞ս, ինչպե՞ս, ինչպիսի՞, որտեղի՞ց, գնացի՞ր, հասկանո՞ւմ ես և այլն: Բայց, օրինակ, միթե բառի ճիշտ արտասանությւնը պահանջում է հարցական նշանը դնել առաջին վանկի ձայնավորի վրա՝ մի՞թե:

Օրինակ՝ Տանիքներին ո՞վ է սավան փռել այս գիշեր:

Այն նախադասությունները, որոնցով ինչ-որ բան են հրամայում, հանձնարարում կամ խնդրում, կոչվում են հրամայական նախադասություններ: Հրաման արտահայտող բառի վերջինվանկի ձայնավորի վրա դրվւմ է շեշտ (՛)՝ խոսի՛ր: Եթե հրամայական նախադասությունը արգելում է ինչ-որ բան անել, շեշտը դրվում է մի մասնիկի վրա՝ մի՛ խոսիր: Շեշտ ունեցող բառը արտասանվում է կտրուկ և ուժեղ հնչերանգով:

Օրինակ՝ Ուրիշի ունեցածին աչք մի՛ դիր:

Իսկ այն նախադասությունները, որոնցով բացականչությամբ ուրախություն, ցանկություն, զարմանք, ափսոսանք, վախ, ցավ կամ հիացմունք են արտահայտում, կոչվում են բացականչական նախադասություններ: Բացականչություն արտահայտող բառի վերջին վանկի ձայնավորի վրա դրվում է բացականչական նշան (՜): Բացականչական նշան ունեցող բառը երկար է արտասանվում:

Օրինակ՝ Ի՜նչ անուշ է, սիրուն գարնան այն անձրևը խելագար….

1. Կարդա՛ Հովհ. Թումանյանի «Ծաղիկների երգը» բանաստեղծությունը և որոշի՛ր պատմողական, հարցական, հրամայական և բացականչական նախադասությունները:

Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը.

— Սիրո՛ւն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը.?
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը.
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ:
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,

Շո՜ւտ, դեպի լո՜ւս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցե՛ք
Ու կանչեցե՛ք

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը.
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ինչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր:
Ծաղիկները,
— Բարև՜, բարև՜, կարմի՛ր արև,

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը.
— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները
— Ա՜խ, էնպես եմ սիրում,

էնպե՜ս,
Էլ առանց քեզ չե՛մ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ, ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
 

  1. Տեղադրի՛ր ի՞նչ կամ ինչո՞ւ հարցում արտահայտղ բառերը:

ինչ… կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
ինչու… իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան … եմ արել։

  1. Կարդա՛ Հովհ. Թումանյանի «Մանուկն ու ջուրը» բանաստեղծությունը, գտի՛ր հարցական ու պատմողական նախադասությունները:

 Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

-Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր, մեջն այգեպան։

  1. Գտի՛ր բացականչություն արտահայտող բառերը և դի՛ր բացականչական նշանը:

Ա՝խ, էսպես էլ գիժ ամիս
Մարդու հանգիստ չի տալիս:

Ախ, ինչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անուշ-անուշ:

Վայ, մայրիկ ջան, տես,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *