Daily Archives: May 17, 2023

Վաղաշենում

Ես շատ էի հավանել Վաղաշենի վրանային ճամբարը,դրա համար ևս երկու անգամ գնացի:Այնտեղ ձեռք բերեցի նոր ընկերներ:Վերջին ճամբարս շատ լավն էր,քանի որ իմ դասընկերների հետ էի՝ Լիայի,Գագիկի,Դավիթի,Թամարայի և Մարկի:Ամեն օր մաքրում էինք Սևանի ափը,այնուհետև լողում,իսկ երեկոյան ցախ էինք հավաքում և խարույկ վառում,թեյում էինք և երգում:Այդ օրը շատ ուրախ էինք,քանի որ մեզ հյուր էին եկել ՝Տիար Բլեյանը,մեր շատ սիրելի ընկեր Արաքսը և ընկեր Շամիրամը:Ես շատ ուրախ եմ,որ սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում:Անհամբեր սպասում եմ մեր նոր եռորյա ճամբարներին: