Daily Archives: May 15, 2023

2-րդ ճամբարս

Այս անգամ գնացի Արատես ընկեր Լիլիթի հետ,շատ եմ սիրում ընկեր Լիլիթին նա իմ դաստիրակն է եղել:Ես առանց մի րոպե մտածելու որոշեցի գնամ քանի որ ընկեր Լիլիթը ինձ իր աղջկա պես է սիրում:Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում:Այնտեղ այլ էր ամեն ինչ քնում էինք մի փոքրիկ տնակում,երեկոյան բոլորովս խաղում էինք,պարում և լավ ժամանակ անցկացնում:Առաջին անգամ Արատեսում ուսումնասիրեցի մեղուներին,այնքան հետաքրքիր էին աշխատում,որ մայրիկիս խնդրեցի մենքել մեղու պահենք:Արատեսիցել եկա լավ հուշերով,բայց այս ամառել նորից կգնամ:

Առաջին ճամբարս

Ես առաջին անգամ գանցի ճամբար,իմ շատ սիրելի ընկեր Աննայի հետ:Ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում:Մեր ճամբարի անունը Վաղաշեն է:Առաջին անգամն էր,որ պետքե գիշերեի վրանում ու առանց մայրիկիս:Բայց նախքան մեր քնելը մենք ցախ հավաքեցինք և երեկոյան խարույկ վառեցինք:Շատ հավես էր ամեն ինչ և ես գնացի քնելու:Մինչ ես քնած էի ինձ համար,բոլորը ինձ էին փնտրում,մտածում էին որ ես կորել եմ անտառում, հիմա ծիծաղով եմ հիշում,բայց երբեք ընկեր Աննայիս այդքան վախեցած չէի տեսել:Իմ առաջին ճամբարը երբեք չեմ մոռանա

Սուրբ Նեղուցի Վանք

Մենք դասարանով այս անգամ գնացինք Սուրբ Նեղուցի Վանք:Շատ հետաքրքիր ճանապարհորդություն էր:Ավտոբուսը կանգնեց սարի տակ և մենք ոտքով երգելով բարձրանում էինք սարը:Վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում:Կոտայքի մարզում,Արզական գյուղում:Մենք ուսումնասիրեցինք խաչքարերը և պարզեցինք,որ այնտեղ 178 խաչքար կար:Այնտեղ նախաճաշեցինք,երգեցինք ազգային երգեր,արտասանեցինք <<ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ>> բանաստեղծությունը:Լավ հուշերով վերադարձանք դպրոց:

Ջրվեժի անտառապարկում

Երեկ մենք գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ:Այնտեղ սահեցինք սահնակներով,պատրաստեցինք ձնեմարդ և խաղացինք ձնագնդիկ:Շատ լավ ժամանակ անցկացրինք այնտեղ,ճաշեցինք,թեյեցինք:

ՈՒրախ և մի փոքրել սառած վերադարձանք դպրոց:

Ազգային խաղեր,քաղաքային քայլք

Մենք մեր սիրելի դասարանով զբոսնում էինք Երանում:Առաջինը գնացինք Հանրապետության հրապարակ,որտեղ տեսանք գեղեցիկ երգող շատրվաններ,որից հետո գնացինք այգի:Որտեղ խաղացինք ազգային խաղեր,երգեցինք և պարեցինք:

Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները

Դասարանով գնացինք Խամաճիկների թատրոն <<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>>դիտելու:Խամաճիկների թատրոնը նախատեսված է փոքրերի և մեծերի համար:Ես առաջին անգամ էի գնում:Ինձ ամեն ինչ հետաքրքիր էր,ես շատ ուշադիր դիտում էի:

Կոմիտասի թանգարան ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է:Կոմիտասի թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում:Մենք այնտեղ տեսանք նրա դաշնամուրը,կճուճը,տոմսերը և շատ հին իրեր,որ պատկանում էին Կոմիտասին:Երբ մեծանամ նորից կգնամ:

Պլանետարիում

Անհամբեր սպասում էի,թե երբ պետք է գնաինք Պլանետարիում:Մենք այնտեղ դիտեցինք տիեզերքի ծագման,աստղերի և մոլորակների ձևավորման մասին ֆիլմ:Այնտեղ ուրիշ տեղերի նման չէր,մենք պարկել էինք փափուկ պարկ-աթոռների վրա և հիանում էինք աստղերի գեղեցկությամբ:

Թուխ Մանուկ

Մենք գնացել էինք Ապարան Թուխ Մանուկ եկեղեցի:Ես շատ ուրախ էի, քանի որ ինձ հետ էին իմ ընկերուհիները:Շատ դժվարությամբ էինք բարձրանում:Եկեղեցու բակում շատ խաչքարեր կաին:Եկեղեցու ներսում երգեցինք հոգևոր երգեր:Ընկեր Արաքսը եկեղեցու բակում պատմում էր ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ եկեղեցու պատմությունը,այնուհետև երեք անգամ պտտվեցինք եկեղեցու կողքը:Հոգնած բայց լավ հուշերով վերադարձանք տուն:Անհամբեր կսպասեմ մեր հաջորդ ճամփոսրդությանը: