Daily Archives: January 16, 2023

Հանս Քրիստիան Անդերսեն Լուցկիներով աղջիկը

Ցուրտձմեռայիներեկո է:

 Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ է թափառում: 

Երբ տնից դուրս էր եկել,կոշիկներով էր, բայց հսկայական հին կոշիկները, որոնք 

նախկինումկրումէր նրա մայրը, անօգուտէին:Նակորցնում է կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝

փորձումէ վազքով կտրել փողոցը: Նրա ոտքերը կարմրել ու կապտել են ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կա: Ողջ օրվա ընթացքում ոչ մի լուցկի չի վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չեն տվել: Աղջիկը թափառում է՝ 

սովահարար, ցրտից սրթսրթալով: Բոլոր պատուհաններից լույս է հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն է տարածվել:Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում մի անկյուն է գտնում: Նա նստում է, կծկվում՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Տուն վերադառնալ չի համարձակվում. ոչ միլուցկի չի վաճառել, հայրն իրեն կծեծի: Մտածում է, որ տանն էլ է ցուրտ. Նրանք

ապրումեն ձեղնահարկում:Նրա ձեռքերը փայտացել են ցրտից: Իսկլուցկուկրակը կտաքացներ դրանք: Աղջիկը վախվխելով մի լուցկի է հանում ու… չը՛խկ: Լուցկին վառվեց…Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Աղջկան թվում էր, թե նա նստած է վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ է նրա մեջ վառվում,այնպիսի ջերմություն է շնչում: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու 

հանկարծ… կրակը հանգավ: Նա մի լուցկի էլ է վառում: Աղջիկն իր առաջ սենյակ է

տեսնում, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն է:Սագը ցատկումէ սեղանից և դանակն ու պատառաքաղը մեջքին խրվածմոտենում: Բայցլուցկին հանգում է, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնում է խոնավ պատը: Աղջիկը մի լուցկիէլ էվառում:  Տեսնումէ շքեղ տոնածառ: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր են վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում են աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնում է տոնածառին, բայց… լուցկին հանգում է: 

Աղջիկը նորից լուցկիէ վառում: 

Իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին է տեսնում:

– Տատի՛կ.- բացականչումէ աղջիկը,- վերցրու՛ ինձ քեզ մոտ:

Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին:

Նա հապճեպ վառումէ բոլոր լուցկիները, որ մնացել են տուփի մեջ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ  են բռնկվում, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր է դառնում: Տատիկն իր ողջ կյանքիընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն է առնում. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրանում են վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ: Որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտնում են աղջկան. նրա այտերը շիկնած են, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած է, սառել է հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորում է լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

– Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում են մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Կատարի՛րառաջադրանքները

  1. Նկարագրի՛րլուցկիներովաղջկան
  2. Նկարիրաղջկանորևէնկարչականծրագրով
  3. Առանձնացրուբոլորայնբառերը, որոնքնկարագրումենլուցկիներովաղջկան
  4. Առցանցբառարանիօգնությամբբացատրիրհետևյալբառերը.

Սլանալ, հնամաշ, գրոշ, սրթսրթալ, ձեղնահարկ, շլացուցիչ,վեհաշուք

1.Փոքրիկ գլխաբաց աղջիկ,հագին հնամաշ շորեր ու գոգնոց,որի գրպանում մի քանի լուցկիների տուփ:Ոտքերը սառած ու ցրտից կարմրած:

3.Սովաահար,ցրտից սրթսրթացող,ձեռքերը փայտացած,այտերը շիկնած,ժպտուն շրթունքներով:

4.Սլանալ-թռչել,հնամաշ-հին մաշված,գրոշ-կոպեկ,սրթսրթալ-դողալ,ձղնահարկ-վերնահարկ,շլացուցիչ-հրապուրիչ,վեհաշուք-փառահեղ: