Թեստ 10

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 433323

2) 433332

3) 334323

4) 343246

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 1, 22, 333, 4444, 5555

2) 1001, 101, 100001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 23, 22, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 201, 222, 2222, 2, 22222

4․ Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։

1) 300

2) 400

3) 2500

4) 100

5․ Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6․ Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 2

4) 20

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ *50կգ։

1) 7

2) 8

3) 6

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով․

1) 335

2) 325

3) 525

4) 75

10․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 1000

2) 1500

3) 900

4) 1600

11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում են և՛ 5-ի և՛          10-ի։

12․ Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։(Պատ.100.000)

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի ————— ։ 2կետ

14․ Հաշվիր 125-12+10+6։(1+2) արտահայտության արժեքը։(Պատ.43)

15․ Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։(Պատ.23)

16․Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։

17․Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։Авторtatevmkrtchyan01Опубликовано6 мая 2024РубрикиՄաթեմատիկա 4Leave a commenton 07․05․2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *