Category Archives: Ճամփորդություններ

Նեղուցի վանք

Նեղուցի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում:Հայ առաքելական տաճար է:Վանքը կառուցվել է 10-ից 11-րդ դարերում:Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց:Վանքը ունի երկու Գմբեթ,մեկը տեղադրված է եղել եկեղեցու վրա,մյուսը գավիթի,երկուսնել քանդված են:

Ջրվեժի անտառապուրակում

Երեկ մենք գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ:Այնտեղ սահեցինք սահնակներով,պատրաստեցինք ձնեմարդ և խաղացինք ձնագնդիկ:Շատ լավ ժամանակ անցկացրինք այնտեղ,ճաշեցինք,թեյեցինք:

ՈՒրախ և մի փոքրել սառած վերադարձանք դպրոց:

Գյումրի

Գյումրին քաղաք է եղել դեռ անհիշելի ժամանակներից:Պաատմական տարբեր ժամանաակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ:Կումայրի,Գյումրի,Ալեքսանդրապոլ,Լենինական:Բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է,գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում,Ախուրյան գետի ձախ ափին,Երևանից 126կմ հեռավորության վրա:

Ճամփորդության նախապատրաստական փուլ

Շատ շուտով մենք կմեկնենք եռօրյա ճամփորդություն դեպի Գյրումրի:

Այդ նպատակով այժմ կառանձնացնեմ անհրաժեշտ պարագաների ցուցակը:

վերարկու

գիշերային հագուստ

հեռախոս գլխարկ

հարմարավետ կոշիկ

նասկի

ձեռնոց

հարմարավետ շոր

բրդուճ

ջուր

հետաքրքիր խաղեր

ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ

Մենք գնացել էինք Ապարան Թուխ Մանուկ եկեղեցի:Ես շատ ուրախ էի, քանի որ ինձ հետ էին իմ ընկերուհիները:Շատ դժվարությամբ էինք բարձրանում:Եկեղեցու բակում շատ խաչքարեր կաին:Եկեղեցու ներսում երգեցինք հոգևոր երգեր:Ընկեր Արաքսը եկեղեցու բակում պատմում էր ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ եկեղեցու պատմությունը,այնուհետև երեք անգամ պտտվեցինք եկեղեցու կողքը:Հոգնած բայց լավ հուշերով վերադարձանք տուն:Անհամբեր կսպասեմ մեր հաջորդ ճամփոսրդությանը:

,

Թուխ Մանուկ

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։