ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանք 1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկա.

Գրի՛ր այստեղ՝ աշխարհքին ,առուն ,լույս ,զանգեր, քամին ,կռունկ ,երամ ,կաքավ ,տաղ ,քար, ծաղիկ, բուրմունք, հարս ,աղջիկ:

Առաջադրանք 2. .Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողություն

Գրի՛ր այստեղ՝զարկին բացվեց խոխոջում է շընկշընկում է եկավ կարդալ ելան գըլգըլալեն

Առաջադրանք 3. Գրի՛րհամապատասխանհարցը. Օրինակ՝ գետ-ի՞նչ, մտածել-ի՞նչանել

Գետ-ինչ

Հոսել-ինչ անել

Մուտքագրել-ինչ անել

Համակարգիչ-ինչ

Պար-ինչ

Պարել-ինչ անել

Պարերգ-ինչ

Թռչուն-ինչ

Թրջել-ինչ անել

Թռչել-ինչ անել

Աչք-ինչ

Տեսնել-ինչ անել

Առաջադրանք 4. Առաջին տողի բառերը համապատասխանեցրու երկրորդ տողի բառերին, գրիր՝ ով ինչ է անում

  1. Աքաղաղ, խոզ, կով, այծ, առյուծ, հավ, կատու, շուն, օձ

      2.Սողալ, մկկալ, հաչել, բառաչել, մլավել, մռնչալ, խռխռալ,

       ծուղրուղու կանչել, կչկչալ

    Աքաղաղը ծուղրուղու է կանչում:Խոզը խռխռում է:Կովը բառաչում է:Այծը        մկկում է:Առյուծը մռնչում է:Հավը կչկչում է:Կատուն մլավում է:Շունը հաչում է:Օձը սողում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *