Բայ

խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողությունը ցույց տվող բառերը կոչվում են բայեր։


Գործողություն ցույց տվող բառերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին:

Գործողություն ցույց տվող բառերը վերջանում են -ել, -ալ մասնիկներով։

Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ այդ բառերը  փոփոխվում են:

Առաջադրանք 1

Բառաշարքից առանձնացրեք գործողություն ցույց տվող բառերը

Խաղալ, զանգ, հեռախոս, վազել, երազել, աղջիկ, նայել, գեղեցիկ, թիթեռ, թռչել, թրջել, մտածել, սողալ, սիրել, սեր, գիրք, համակարգիչ, մուտքագրել, նայել

խաղալ,վազել,երազել,նայել,թռչել,թրջել,մտածել,սողալ,սիրել,

մուտքագրել,նայել

Առաջադրանք 2 Գրի’ր 10 բառ, որոնք ցույց կտան գործողություն պատմել,զբոսնել,փնտրել,թարգմանել,ունենալ,նկարել,ծաղկել,

քնել,զանգել,հավաքել:

Առաջադրանք 3

Մտածել, երազել, քայլել, երգել, նվագել բառերը օգտագործիր նախադասությունների մեջ

1.Խոսելուց առաջ պետք է մտածել:

2.Երազել կարող են բոլորը:

3.Սիրում եմ անձրևին քայլել փողոցով:

4.Երգել սիրում եմ մանկուց:

5.Գագիկը սիրում է նվագել կիթառով:

Առաջադրանք 4

Հետևյալ բառերը դարձրու գործողություն ցույց տվող

Վազք, միտք, քայլ,շունչ

Վազել,մտածել,քայլել,շնչել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *