118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն: Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ: Պատ․՝ Այն լսվում է Յ, Է տառերով։ 119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե–ն կարդացվում է է: Ձեր հարևանի որդին եմ:Այդ թիմի մարզիկների՞ց ես:Մենք լավ ընկերներ ենք:Արդեն մեծ տղաներ եք:Իմ բարեկամներն են: 120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են կարդացվում ընդգծված ե տառերը: Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց,մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ: Պատ․՝ Այստեղ Ե լսվում է Է։ 121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը: Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր: Պատ․՝ Օ սկզբում և լսվում է օ և գրվում է օ․ 122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը: Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ: Պատ․՝ Ա շարքի տառերը լսվում են Ո և գրվում են ո, իսկ բ և ի շարքի մեջ գրվում է […]